տուն Լուրեր Ստամբուլում 5-րդ դարի եկեղեցի է հայտնաբերվել

Ստամբուլում 5-րդ դարի եկեղեցի է հայտնաբերվել

142
0

Ստամբուլի Հայդարփաշա թաղամասում լայն թափով ընթանում են «Մարմարայ» (Բոսֆորի տակով անցնող մետրո) նախագծի իրականացման աշխատանքները. գրում է ermenihaber-ը:

Շինարարական հորատման աշխատանքների ընթացքում այդ տարածքում անընդհատ ի հայտ են գալիս պատմամշակութային արժեք ունեցող  իրեր և կառույցների ավերակներ։

Վերջերս հայտնաբերված ավերակներից պարզ է դարձել, որ այդ տեղանքը 1500 տարի առաջ հանդիսացել է նավահանգստային քաղաք։

Այժմ էլ հորատման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 5-րդ դարի եկեղեցի։ Սակայն եկեղեցու ծագման վերաբերյալ տեղեկություններ և այլ մանրամասներ չեն հաղորդվում։