տուն Լուրեր Ստամբուլի պարեկային վարչության պետը փողոցում ծեծել է ոստիկանի (տեսանյութ)

Ստամբուլի պարեկային վարչության պետը փողոցում ծեծել է ոստիկանի (տեսանյութ)

112
0

Ստամբուլի ոստիկանության պարեկապահակետային վարչության պետ Թայֆուն Քարալին  փողոցում ծեծել է ծառայության ընթացքում խախտում թույլ տված  աշխատակցին:

Փողոցում տեղադրված տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է վարչության պետը իր մոտ կանչում ծառայություն իրականացնող ոստիկանին, բոլորի ներկայությամբ գոռում վրան, վիրավորական խոսքեր ասում, ապա մի քանի անգամ ապտակում: Բռնության ենթարկված ոստիկանը մի քանի քայլ գնալուց հետո կորցնում է գիտակցությունն ու վայր ընկնում: Ծառայակիցները նրան շտապ տեղափոխում են հիվանդանոց:

Թուրքական Hürriyet թերթի տեղեկացմամբ՝ տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում: Դժգոհության մեծ ալիքից հետո Twitter-ում հայտարարություն է արել Ստամբուլի քաղաքապետ  Մևլութ Ույսալը՝ կատարվածը ցավալի և ամոթալի անվանելով: Ույսալը հայտնել է, որ պարեկային վարչության պետին հեռացրել է զբաղեցրած պաշտոնից և հանձնարարել նրա նկատմամբ ծառայողական քննություն սկսել:

Աղբյուր` Ermenihaber.am