Թուրքիայում շարունակում է աղմկահարույց մնալ Վանի, Մարդինի և Դիարբեքիրի քաղաքապետների պաշտոնանկությունը և վերջիններիս փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը։ Թեմային արձագանքել է նաև Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն:
Իմամօղլուն դատապարտել է թուրքական իշխանությունների կողմից նախօրեին ընդունած որոշումը.
«Այն պաշտոնները, որոնք մարդկանց անցել են ժողովրդավարությամբ, ոչ ոք իրավունք չունի ապօրինի միջոցներով խլել: Ձախողելու են: Մեծ սխալ է արհամարհել ժողովրդի կամքը: Շատ ցավալի է: Խստորեն դատապարտում եմ: Դեմ եմ: Ամեն մեկն իր չափը պիտի իմանա»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին պաշտոնից հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչության օգտին քարոզչություն անելու մեջ։
Քաղաքապետների պաշտոնանկությունը քննադատել են Թուրքիայի ընդդիամադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ հայ պատգամավոր Կարո Փայլանը։