ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սրբուհի Գալյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Համապատասխան որոշումը տեղեդրված է ՀՀ էլեկտրոնային կառավարման E-Gov.am հարթակում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ», — ասված է որոշման մեջ:
Մինչև նշանակվելը Գալյանը զբաղեցրել է Իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: