տուն Լուրեր Սրբապղծություն Երևանում. հրկիզել են նոր օծված Սուրբ Աստվածածին մատուռը

Սրբապղծություն Երևանում. հրկիզել են նոր օծված Սուրբ Աստվածածին մատուռը

36
0

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Անհայտ անձը կամ անձինք Արաբկիր վարչական շրջանում հրկիզել են Սուրբ Աստվածածին նորակառույց մատուռը, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տականքներն այրել են սրբապատկերը, որն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ավելի վաղ ֆոտոլագրողը նշված վայրից հայտնել էր, որ դեկտեմբերի 16-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը այցելել էին Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի «Մալականի այգուց» դեպի Հրազդան կիրճ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում Արամ Մարգարյանի, նրա եղբայրների ու ընկերների կողմից 2003 թվականից անբարեկարգ հատվածը Սրբություն սրբոցի վերածած, նրանց կողմից կառուցված փոքրիկ մատուռ։ Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը կատարել էր մատուռի օրհնության կարգ, որից հետո այն անվանակոչվել էր Սուրբ Աստվածածնի անունով: Մատուռի օծումից հետո բաժանվել էր մատաղ։