Սպիտակ տունն այսօր կներակայացնի ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը։ Այս մասին հաղորդում է Foreign Policy պարբերականը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Վերջին անգամ նախագահ Օբաման այդ ռազմավարությունում փոփոխություններ կատարել էր 2010 թվականի մայիսին։ Այդ տարբերակով Օբաման վերջ էր դնում միակողմանի ռազմական մոտեցումներին, որոնք որդեգրել էր Ջորջ Բուշ կրտսերը։ Այդ ժամանակ Օբամային մեղադրեցին միակողմանի ռազմական միջամտություններից խուսափելու համար։ Այսօր ներկայացվելիք տարբերակում Սպիտակ տունը հիմնավորելու է Օբամայի երկարատև ռազմավարության արդյունավետությունը, քանի որ երկարատև ճգնաժամերի դեպքում անարդյունավետ է ռազմական ներխուժումը։
Նոր ռազմավարությունը որակվել է որպես «համբերության ռազմավարություն»։