ՄԱԿ-ը և Սպիտակ տունը մտահոգություն են հայտնել Եգիպտոսում նախկին նախագահ Մուհամադ Մուրսիին մահապատժի ենթարկելու դատավճռի կապակցությամբ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Սպիտակ տունն այն որակել է որպես «քաղաքական», իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ևս մեկ անգամ կրկնել է, որ իր կազմակերպությունը կտրուկ դեմ է մահապատժի կիրառմանը` անկախ հանգամանքներից:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը դիմել էր համաշխարհային հանրությանը, որպեսզի Եգիպտոսը չեղյալ հայտարարի մահապատիժը, քանի որ այդ դատավճիռը «ծաղր է օրենքի հանդեպ»: