ԱՄՆ-ն դատապարտում է Լիբիայում եթովպիացի քրիստոնյաների զանգվածային սպանությունը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների կողմից։ The Hill-ը տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բերնադետ Միհանը։
«Այն, որ ահաբեկիչները սպանել են այդ մարդկանց բացառապես նրանց կրոնական պատկանելիության համար, ցույց է տալիս կատարողների անբարոյական և անխիղճ էությունը։ Այս վայրագությունը հերթական անգամ շեշտում է Լիբիայում քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը», — ասել է Միհանը։
Ավելի վաղ գրոհայինները տարածել էին մոտ 3 տասնյակ եթովպիացիների սպանությամբ տեսանյութ։