տուն Քաղաքական Միջազգային Սպիտակ տունը հաստատում է Հեյգելի՝ պաշտոնից հեռանալու մասին տեղեկությունները

Սպիտակ տունը հաստատում է Հեյգելի՝ պաշտոնից հեռանալու մասին տեղեկությունները

79
0

image2

Սպիտակ տունը հաստատել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը շուտով կազատվի իր զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Ավելի վաղ այս մասին տեղեկացրել էր The New York Times-ը: Սպասվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համապատասխան հայտարարությամբ հանդես կգա աայսօր Երևանի ժամանակով 20:10-ին:

68-ամյա Հեյգելի պաշտոնանկության հիմնական պատճառն այն է, որ նա գործնականում ձախողվել է Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում:

Հիշեցնենք, որ Հեյգելին Պենտագոնի ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի սենատը հաստատել էր 2013թ.-ի փետրվարի 26-ին: