տուն Քաղաքական Միջազգային Սպիտակ տուն ներխուժած անձի մեքենայում ավելի քան 800 փամփուշտ է հայտնաբերվել

Սպիտակ տուն ներխուժած անձի մեքենայում ավելի քան 800 փամփուշտ է հայտնաբերվել

89
0

3850663

Սեպտեմբերի 19-ին Սպիտակ տան տարածք թափանցած տղամարդու մեքենայում ավելի քան 800 փամփուշտ, 2 կացին և մեկ մաչետե տեսակի դանակ է հայտնաբերվել: Այս մասին լրատվամիջոցներին է հաղորդել գործը հետաքննող դաշնային դատախազը:

Ինչպես նշվում է, որ հուլիսին նա արդեն մեկ անգամ ձերբակալվել է, երբ նրա մոտ հայտնաբերվել է դիպուկահար հրացան և Սպիտակ տան քարտեզը:

Հիշեցնենք, որ Տեխաս նահանգի Կոպերաս Քոուվ բնակավայրի բնակիչ 42-ամյա Օմար Գոնզալեսը ցատկել է համալիրի պարսպի վրայից, վազելով հասել մինչև նստավայրի գլխավոր մուտքը, և միայն այնտեղ նրան կարողացել են ձերբակալել: Ձերբակալության ժամանակ նա վիրավորվել է և այժմ գտնվում է հիվանդանոցում:

Հարկ է նշել, որ նախագահական շարասյունը Մերիլենդ նահանգի Քեմփ Դևիդ կեցավայր էր մեկնել միջադեպից րոպեներ առաջ: