տուն Լուրեր Սպիտակ ընձառյուծը կերել է ձագերին՝ որսագողերից պաշտպանելու համար

Սպիտակ ընձառյուծը կերել է ձագերին՝ որսագողերից պաշտպանելու համար

126
0

328010_size2

Ռուսաստանի Ալթայի Հանրապետությունում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել սպիտակ ընձառյուծի հետ: Վիտա անունով ընձառյուծը ստիպված է եղել ուտել իր ձագերին, որպեսզի փրկի նրանց որսագողերից, հայտնում է Ռիա Նովոստին:

Ալթայի արգելոցի գիտաշխատողներից մեկը պատմել է, որ սպիտակ ընձառյուծի 6 ամսական ձագերը ընկել են եղնիկների համար նախատեսված թակարդը: Ընձառյուծը փորձել է ազատել ձագերին թակարդի միջից, սակայն չկարողանալով դա անել՝ հարգադրված է եղել ուտել նրանց:

«Դրանից հետո ինքն էլ է ընկել թակարդը և սատկել»,- հավելել է գիտաշխատողը:

Սպիտակ ընձառյուծը բացառիկ կատվազգի է,ներառված Կարմիր գրքում՝ որպես վերացման եզրին գտնվող կենդանատեսակ: