տուն Լուրեր «Սպի»-ն շատ հակահայկական ֆիլմ է. ռեժիսորի հոր անդրադարձը

«Սպի»-ն շատ հակահայկական ֆիլմ է. ռեժիսորի հոր անդրադարձը

107
0

19738

«Մենք ունենք քանակական փոփոխություններ Ցեղասպանության համար իրականացվող միջոցառումների մեջ, սակայն, որակական փոփոխություններ չկան»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Արա Պապյանը: «եթե առաջ Ցեղասպանության մասին տպվում էր 3 գիրք, ապա այս տարի կտպագրվի 13 գիրք, առաջ 3 ցուցահանդես էինք կազմակերպում, այս տարի՝ 13-ը: Ինչպես նաև միջոցառումներ ենք կազմակերպելու, որոնք, չգիտենք անգամ, թե ինչով է կապված Ցեղասպանության հետ: Այսինքն համերգները, մրցույթները, ըստ իս, այլ ոլորտի բաներ են»:

100-րդ տարելիցին մի քանի բան պետք է արվեր, որը չի արվել, ըստ Արա Պապյանի: «Առաջին հերթին, պետք է մի հիմնարար, ֆունդամենտալ աշխատություն դնեինք սեղանին: Մենք մի հանրագիտարան չունենք Ցեղասպանությանը վերաբերող, իսկ հրեաները հոլոքոստի մասին բազմաթիվ հանրագիտարաններ ունեն, համարյա բոլոր լեզուներով թարգմանած: Երկրորդ կարևոր հանգամանքը, որ բացակայում է մեզ մոտ՝ փաստաթղթերի ժողովածուն է: Բոլոր այն երկրները, որոնք տարածքային որոշակի վեճ ունեն, զինված են փաստաթղթերով»:

Ցեղասպանության 100-ամյակը որոշ մարդկանց համար դարձել է հերթական դիսերտացիաները պաշտպանելու առիթ, հայտարարեց Արա Պապայնը: «Այնպիսի տպավորություն է, որ որոշ մարդկանց համար Ցեղասպանության 100-ամյակը գրանտներ շահելու, միջոցառումներ կազմակերպելու առիթ է հանդիսացել: Ցավոք սրտի, այն, ինչը ակնկալվում էր, սպասվում էր չարվեց: Հենց նույն «Սպի» ֆիլմի նկարահանումը էլի մենք չարեցինք: Իսկ որտե՞ղ է հայոց դերակատարումը ֆիլմում: Գերմանացիները ֆիլմ են նկարահանել: Ռեժիսորի հայրն անգամ անդրադարձել է որդու նկարահանած «Սպի» ֆիլմին ասելով. «Շատ էլ լավ հակահայկական ֆիլմ է»: Ես կարծում եմ, որ հայկական մի ֆիլմ գոնե պետք է նկարահանեինք»: