տուն Լուրեր Սփյուռքի նախարարը վարչապետի հետ կմեկնի Ֆրանսիա

Սփյուռքի նախարարը վարչապետի հետ կմեկնի Ֆրանսիա

133
0

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է.

Ինչպես գիտեք, սեպտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում։

Ուզում եմ տեղեկացնել, որ ես նույնպես վարչապետի հետ Ֆրանսիա եմ մեկնելու. այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանի հետ միասին հանդիպելու եմ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Բացի այդ, նախատեսվում է կազմակերպել իմ անհատական հանդիպումը համայնքի ակտիվ երիտասարդ գործիչների հետ: