տուն Լուրեր Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

84
0

2229_original

Հանրապետության տարածքում`

Հունիսի 23-25-ը շրջանների մեծ մասում, 26-ին հարավարևելյան շրջաններում` գիշերը և օրվա երկրորդ կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 23-26-ը էապես չի փոխվի, 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

ARM22_06

Երևանում`

Հունիսի 23-25-ը` օրվա երկրորդ կեսին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: 26-ին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

AR22_06

Երևանի հունիսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճանը`  39.20C (1998 թ..)
• Օդի նվազագույն ջերմաստիճանը`       10.40C (1995 թ..)
• Օդի միջին օրական ջերմաստիճանը`  22.90C