տուն Լուրեր Սպասվելիք եղանակի մասին՝ անձրև, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում․․․

Սպասվելիք եղանակի մասին՝ անձրև, քամու ուժգնացում, ջերմաստիճանի անկում․․․

108
0

5

 

Հանրապետության տարածքում ապրիլի 9-10-ը շրջանների զգալի մասում, 11-ին օրվա երկրորդ կեսին և 12-ի գիշերը հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ,  9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 9-10-ին, 11-ի գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, 12-13-ին նույնքան կբարձրանա:

Երևանում ապրիլի 9-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: