Դատական օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Մենք արդեն մշակել ենք նախագիծը, երևի շուտով հանրային քննարկման կդնենք»,- ասաց նա։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի գործին՝ արդարադատության նախարարն ասաց՝ պետք է սպասել։
«Սպասենք հրապարակային դատաքննության: Ես չեմ կարող մեկնաբանել»,- ասաց նա։