տուն Լուրեր Սպասելիքներ, որ շատ արագ տնտեսությունը կփոխենք, չեն լինելու. վարչապետ (տեսանյութ)

Սպասելիքներ, որ շատ արագ տնտեսությունը կփոխենք, չեն լինելու. վարչապետ (տեսանյութ)

118
0

Ինչպես արդեն նշել  էինք, մեկնարկել  է Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանը: ՀՀ Կառավարության ներկայացուցիչները` նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ,  այսօր Ազգային ժողովում պատասխանում են խորհրդարանականների հարցերին:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվեց նորանշանակ վարչապետից առաջիկա անելիքների մասին:

«Ես հայտարարել եմ` լինելու է երկու փուլային ծրագիր, եւ առաջին փուլի մեջ չեն լինելու արագ փոփոխություններ, այլ լինելու են այն քայլերը, որոնք մենք կարող ենք մոտ ապագայում անել: Երկրորդ փուլի ժամանակ մեզ պետք է ժամանակ, որպեսզի մենք որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու մեր երկիրը: Եվ սպասելիքներ, որ շատ արագ տնտեսությունը կփոխենք, այս պահին ուզում եմ հայտարարել` նման սպասելիքներ չեն լինելու, բայց մենք սիգնալներ ենք տալու, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու»,- պատասխանելով հարցին` ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Վարչապետը նաեւ ասաց` օգտագործելու են նախկին կառավարության ծրագիրը, կադրերն ընտրվելու են մաքսիմալ պրոֆեսիոնալ:

Մանրամասները` տեսանյութում

Շողիկ Գալստյան