Անհայտ անձինք սպառնում են պայթեցնել հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող Մոսկվայի եւ Յարոսլավլի ՌԻՈ խանութները: Այս մասին հունիսի 15-ին հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայի իրավապահներին:
Յարոսլավլի մարզի ՆԳՆ մամուլի ծառայության ներկայացուցչի փոխանցմամբ, անհայտ անձից զանգը հունիսի 15-ի երեկոյան ստացվել է վստահության հեռախոսահամարին եւ ոստիկանության հերթական մաս: Զանգահարողը հայտնել է, որ Յարոսլավլի ՌԻՈ առեւտրի կենտրոնն ականապատված է եւ ցած է նետել հեռախոսը:
Մոսկվայի իրավապահներն իրենց հերթին տեղեկացնում են, որ ՌԴ մայրաքաղաքի ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում չորս ՌԻՈ սուպերմարկետներում:
Ներկայում մարդկանց տարհանում են առեւտրի կենտրոններից: Խանութների աշխատանքը դադարեցված է: Դեպքի վայր ժամանած ոստիկանության արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները շների օգնությամբ ստուգում են տարածքները: