Ուսամա Բեն Լադենը սպանության ժամանակ փորձել է թաքնվել կնոջ հետևում։ Այս մասին Fox News հեռուստաալիքին ասել է ԱՄՆ զինված ուժերի նախկին սպա Ռոբ Օ՛Նիլը, ով մասնակցել է Բեն Լադենին ոչնչացնելու օպերացիային։
Երեկ հեռուստաալիքը ցուցադրել է ամերիկացի զինվորականի մասին վավերագրական ֆիլմի երկրորդ սերիան։ «Նա կանգնած էր իմ առջև և ձեռքերը դրել էր կնոջ ուսերին։ Այդ դեպքը ես հազար անգամ տեսել էի հեռուստատեսությամբ», — ասել է Օ՛Նիլը։
Հատուկջոկատայինն ասել է, որ երեք անգամ կրակել է Բեն Լադենի դեմքին։ Նա նշել է, որ նախկին թիվ մեկ ահաբեկիչը ոչինչ չի ասել մահվանից առաջ։ Օ՛Նիլի խոսքերով՝ ինքն ու գործընկերը մտահոգութոյւն են ունեցել, որ այդ տարածքում, ուր շատ կանայք են գտնվել, հնարավոր է նրանց վրա լինեն շահիդի գոտիներ, սակայն այդ մտավախությունը չի իրականացել։ Փոխարենը Բեն Լադենի վրա է եղել պայթուցիկ սարք։