Թուրքական բանակը ավիահարվածների և ցամաքային զորքերի գործողությունների ժամանակ սպանել է Քրդական աշխատավորական կուսակցության մոտ 2000 զինյալի: Դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը: Հաղորդում է ATV հեռուստաալիքը:
Ըստ Էրդողանի քրդեր են սպանվել ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հյուսիսային Իրաքի տարածքում:
Էրդողանը հայտարարել է, որ գրոհայինների դեմ գործողությունները սաստկանալու են վերջին հարձակումից հետո, որի հետևանքով սպանվել է 16 զինծառայող: