Ղրիմի Հանրապետության Դաշնային հակամենաշնորհային ծառայության (ԴՀԾ) ղեկավար Տիմոֆեյ Կուրաևին տանը սպանված են հայտնաբերել. հաղորդում է Ria.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպի մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ:
44-ամյա Կուրաևը ղեկավարել է ԴՀԾ-ն 2014 թվականից, նախկինում աշխատել է ՌԴ ներքին գործերի մարմիններում: