Ստամբուլի Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սպանված լրագրող Ջամալ Խաշոկջիի մարմինը հայտնաբերվել է ջրհորում: Այս մասին հայտարարել է թուրքական «Rodina» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը, հաղորդում է Haberler հրատարակությունը:
Ըստ Փերինչեքի, հատուկ ծառայությունները Սաուդյան Արաբիայի հյուպատոսության տարածքում գտնվող ջրհորում հայտնաբերել են Խաշոկջիի մարմնի մասերը: