տուն Լուրեր Սպանություն Երեւանում. տուժողի վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ

Սպանություն Երեւանում. տուժողի վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ

99
0

spanutyunՀայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1972 թվականի ծնված տղամարդու սպանության դեպքի առթիվ։

2015թ. հունիսի 3-ին` ժամը 00:10-ի սահմաններում,  Երեւան քաղաքի 16-րդ թաղամասի 39-րդ շենքի մոտակայքից շտապօգնության 22 անձնակազմով  «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել  ինքնությունը չպարզված տղամարդ՝ պարանոցի, կրծքավանդակի, վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքերով։  Ստացած վնասվածքներից վերջինս հիվանդանոցում մահացել է՝ գիտակցության չգալով:

Դեպքի կապակցությամբ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում այսօր հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությամբ պարզվել է սպանվածի ինքնությունը, որը Երեւանի բնակիչ է։ Քննությամբ միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու սպանության հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Երեւանում հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել դանակահարված 43-ամյա Ազատ Առաքելյանը եւ գիտակցության չգալով՝ մահացել է: Այս մասին հայտնել էին ոստիկանության լրատվական ծառայությունից: Նրանց փոխանցմամբ՝ տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել պարանոցը կտրած վիճակում եւ 20 տեղից դանակահարված: Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: