Երեւանում սեպտեմբերի 18-ին սպանություն է տեղի ունեցել։ Այս մասին Araratnews.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: «Արամյանց» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնություն է դիմել մի տղամարդ, ով գիտակցության չգալով մահացել է»,- նշեցին ոստիկանությունից, հավելելով, որ հանգամանքները պարզվում են:
Ըստ տեղեկությունների` սպանվածը 1974 թվականին ծնված Հարություն Հարությունյանն է: Վերջինս Երեւանի Կոնդ թաղամասից էր, հայտնի՝ Կոնդի Հարութ մականվամբ: