SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել 34 տարեկան մահացած տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդը վնասվածքն ստացել է կրծքավանադակի հատվածում հրազենից արձակված կրակոցից և, ըստ տեղեկությունների, նրան հիվանդանոց է տեղափոխել եղբայրը: Այս պահին ոստիկանությունը պարզում է, թե Հանրապետության որ մարզից է երիտասարդի դին տեղափոխվել հիվանդանոց,ինչից հետո էլ կպարզվի՝ ոստիկանության որ բաժինը և քննչական կոմիտեի որ ստորաբաժանումն է զբաղվելու այս առեղծվածային մահվան փաստով հարուցված քրեական գործով: Տեղի ունեցածը սպանությո՞ւն է, ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար, Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոց այցելած ոստիկաններն ու քննիչները կկարողանան պատասխանել հանգամանքները պարզելուց հետո միայն:
Մանրամասներն՝ այստեղ: