Հուլիսի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Թիվ 7 դպրոցի շենքի բակում տղամարդու դի կա: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Սպանվածի կողքին կա դանակ, արնանման հետքեր և հողաթափ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Հայտնաբերվել է նաև ինքնաձիգից արձակված 1 պարկուճ:
Դեպքի վայրում հավաքվածներ ասում էին, որ սպանվածը 34-ամյա Վազգեն Գևորգյանն էր: