տուն Լուրեր Սպանություն կասկածյալը ձերբակալվել է

Սպանություն կասկածյալը ձերբակալվել է

91
0

14252_src

ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 1977թ. ծնված Հեղինե Դարբազյանի սպանության դեպքի առթիվ։
Ձեռնարկված քննչական եւ դատավարական  գործողությունների արդյունքում պարզվել է սպանության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

 

Նախնական քննության տվյալներով՝  Երևան քաղաքի Մալաթիա փողոցի 84/8 հասցեին կից վարագույրների վաճառքի տաղավարում 2015թ. սեպտեմբերի 27-ին՝  ժամը 14:45-ի սահմաններում, Հ.Դարբազյանին  որսորդական դանակի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա նախկին ամուսինը։ Կինն ստացած  մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով :

 

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու դանակ եւ պատյան, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր։ Կասկածյալը ձերբակալվել է եւ ցուցմունք տվել սպանության հանգամանքների եւ շարժառիթների վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է։