տուն Քաղաքական Միջազգային Sotheby’s-ը հրաժարվել է վաճառքից հանել Այվազովսկու «գողացված» նկարը

Sotheby’s-ը հրաժարվել է վաճառքից հանել Այվազովսկու «գողացված» նկարը

102
0

aivazovskiy.si.si

Sotheby’s աճուրդների տունը հրաժարվել է վաճառքից հանել Այվազովսկու «Գիշերը Կահիրեում» կտավը ռուսական իշխանությունների հետ խորհրդակցությունից հետո: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը` հղում կատարելով աճուրդի կազմակերպիչներին:

Sotheby’s-ը պատմել է, որ քննարկումների ընթացքում իրենք համոզվել են, որ կտավը գողացված չէ:

Մինչդեռ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը պնդում է, որ նկարը գողացվել է 1997 թվականին մասնավոր հավաքածուից: