Կարավաջոյի «Խաղանենգները» կտավի պատճենի նախկին սեփականատիրոջ հայցն ընդդեմ Sotheby’s աճուրդի տան մերժվել է: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը:
Լանցելոտ Ուիլյամ Թվեյթսի ընտանիքը կտավը ձեռք է բերել 1962թ.-ին իբրև Կարավաջոյի աշակերտի աշխատանք: 2006թ.-ին նա նկարը 42 հազար ֆունտով վաճառել է Օրիետա Ադամին, ով արվեստաբան Դենիս Մահոնի ընկերուհին է: Դրանից հետո Մահոնը նկարը բնօրինակ է հայտարարել՝ խոսելով դրա տասնյակ միլիոնների հասնող արժեքի մասին:
Թվեյթսն ավելի ուշ աճուրդի տանը մեղադրել է սխալ խորհրդատվության մեջ, սակայն ի վերջո դատարանը որոշում է կայացրել հօգուտ Sotheby’s-ի: Վերջինիս, փորձագետների խոսքերով, Մահոնը երբեք չի կարողանա վաճառել նկարն իբրև բնօրինակ, քանի որ այն ամենուր գրանցված է իբրև իտալացի վարպետի դպրոցի աշխատանք: