տուն Քաղաքական Միջազգային Sotheby’s-ը նույնպես ռեկորդներ սահմանեց

Sotheby’s-ը նույնպես ռեկորդներ սահմանեց

185
0

_h366_w650_m2_bwhite

Sotheby’s աճուրդների տունը բարելավել է սեփական ռեկորդը՝ Լոնդոնում նախօրեին կայացած վաճառքի ժամանակ ապահովելով 266.7 մլն դոլարի հասույթ։ Վաճառքի էին հանվել իմպրեսիոնիստների, սյուռեալիստների և մոդեռնիստների աշխատանքներ։ Աճուրդների տան ներկայացուցիչն ասել է, որ մինչ այս պահը Լոնդոնում մեկ սեսիսայի ընթացքում նման հասույթ չէր եղել։ Հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

Երեկ ամենագլխավոր լոտը եղել Քամիլ Պիսարոյի «Մոնմարտ բուլվարը, գարնանային առավոտ» աշխատանքը (1897)։ Այն գնահատվել էր շուրջ 12-15 մլն դոլար, սակայն վաճառվել է 32.1 մլն դոլարով։ Վան Գոգի «Մարդը ծովում» (1889) նկարը վաճառվել է 27.5 մլն դոլարով, ինչը առավելագույն գինն է, որ վճարվել է Վան Գոգի աշխատանքների համար Լոնդոնի աճուրդներում։

Sotheby’s-ը երեկ մի փոքր զիջել է Christie’s աճուրդների տանը, որը նախօրեին վաճառել էր 288.1 մլն դոլարի աշխատանքներ, ինչը բացարձակ ռեկորդ է Լոնդոնի համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here