Հայտնի ֆինանսիստ Ջորջ Սորոսը կոչ է արել ռուսաստանցիներին` ազդելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, որպեսզի վերջինս դադարեցնի օդային հարվածներ հասցնել Հալեպին: Այս մասին նշված է նրա կայքէջում տարածված հայտարարության մեջ:
Հալեպի ռմբակոծությունը կդիտվի որպես «արդի աշխարհի առավել աղաղակող ռազմական հանցագործություններից մեկը»` համարում է միլիարդատեր Սորոսը:
«Աշխարհը վկա է պատմակամ մասշտաբի հումանիտար աղետի: Սա տեղի է ունենում Սիրիայում: Այն իրականացվում է Վլադիմիր Պուտինի կողմից` իր հովանավորյալ Բաշար Ասադի աջակցությամբ: Ռուսական ինքնաթիռները ռմբակոծում են երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի` Հալեպի քաղաքացիական բնակչությանը` օգնելու համար Սիրիայի կառավարական ուժերին»,- նշվում է Սորոսի հայտարարության մեջ: