տուն Լուրեր Սորոսը Հիլարի Քլինթոնին 6 մլն դոլար է նվիրաբերել

Սորոսը Հիլարի Քլինթոնին 6 մլն դոլար է նվիրաբերել

122
0

clinton

Միլիարդատեր Ջորջ Սորոսը Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին նախընտրական քարոզարշավի համար 6 մլն դոլար է նվիրաբերել, հաղորդում է Gazeta.ru-ն:

Աղբյուրը նշում է, որ գումարը փոխանցվել է դեռևս անցած դեկտեմբերին, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն Քլինթոնի շտաբի հավաքած գումարների վերաբերյալ հաշվետվության հրապարակումից հետո:

ԶԼՄ-ների հաշվարկներով` 2015թ. 3-րդ եռամսյակում Քլինթոնի նախընտրական շտաբը 25.8 մլն դոլար է ծախսել: