տուն Քաղաքական Միջազգային Սորոսը բողոքել է Եվրոպայի ներկայիս իրավիճակից

Սորոսը բողոքել է Եվրոպայի ներկայիս իրավիճակից

73
0

1042162649

Աշխարհահռչակ ներդրող, միլիարդատեր Ջորջ Սորոսը Եվրոպային կոչ է արել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և բացասական է գնահատել «հին աշխարհամասի» վիճակը վերջին քառորդ դարի ընթացքում: Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը:

Սորոսի կարծիքով՝ 25 տարի առաջ Եվրոպան միավորվել էր, իսկ այժմ մասնատվում է: Ռուսաստանն, ընդհակառակը, աստիճանաբար հզորանում է:

Նա ընդգծել է, որ Եվրոպան վերածվել է «ինքնիշխան պետությունների կամավոր միավորման», որը միայն ընդունակ է պաշտպանել իր ինքնիշխանությունը և ոչ ավելին:

Այս միտումը կանգնեցնելու համար, Սորոսի կարծիքով, պետք է Ուկրաինային ֆինանսական աջակցություն ցուցաբերել: «Խաղասեղանին դրված է ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրամիության ապագան», — նշել է միլիարդատերը: