Սոմալիի «Աշ Շաբաբ» խմբավորման գրոհայինները հարձակվել են մայրաքաղաք Մուկադիշուից 30 կմ հեռավորության վրա գտնվող Աֆգոյե քաղաքի ոստիկանական տեղամասի վրա։ Հարձակման հետեւանքով զոհվել է 8 իրավապահ։
«Նրանք սպանել են 8 ոստիկանի եւ տարել են 3 ոստիկանական մեքենա»,- հայտարարել է ոստիկանության մայոր Աբդիքադիր Հուսեյնը, գրում է LifeNews-ը։