Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով 5 ոստիկան զոհվել է, մի քանի տասնյակ մարդ՝ վիրավորվել: France-Presse-ի փոխանցմամբ՝ բռնարարքը տեղի է ունեցել նախագահական պալատի մերձակայքում:
Ըստ տեղեկությունների՝ ահաբեկիչների թիրախը թուրքական պատվիրակությունն է եղել: Դրա անդամներին ոչինչ չի պատահել:
«Հարձակման թիրախն այն հյուրանոցն էր, որում հանգրվանել էր թուրքական պատվիրակությունը: Պայթյունը որոտացել է զննման կետում: Սոմալիական կողմից կարող են զոհեր լինել, սակայն պատվիրակությունն անվնաս է», — հաղորդել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
Հավելենք, որ թուրքական պատվիրակությունը նախապատրաստում էր Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Սոմալի, որը կայանալու է վաղը: