տուն Լուրեր Սոցիալական աջակցություն կցուցաբերվի 2797 անապահով ընտանիքի

Սոցիալական աջակցություն կցուցաբերվի 2797 անապահով ընտանիքի

133
0

739400

Այսօր Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը հանդիպել է լրագրողներին՝ ներկայացնելու «Էրեբունի-Երևան2797» տոնակատարության ծրագիրը: Նա նշեց, որ արդեն երկրորդ տարին է, որ բացի գեղարվեստական ծրագրերից, Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ սկիզբ են առել նաև սոցիալական ծրագրեր:

Սոցիալական ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 1-ից և կշարունակվի մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ: Սոցիալական ծրագրով կենցաղային տեխնիկա է նվիրաբերվելու 2797 ընտանիքի: Ծրագրում ներառված են քաղաքապետարան դիմած սոցիալապես անապահով ընտանիքներ, արցախում զոհվածների ընտանիքներ, Արցախյան պատերազմի հաշմանդամներ, 2014- 2015թթ. զոհված զինծառայողների ընտանիքներ, հաշմանդամություն ունեցողների ընտանիքներ, բազմանդամ և սիրիահայ ընտանիքներ:

Արամ Սուքիասյանը նշեց, որ ցանկն ամբողջական չէ: Ամեն ինչ արվել է, որպեսզի նշված ընտանիքների՝ նախորդ տարվա ցանկը չլինի:

«Նույն տոնակատարության շրջանակում՝ հոկտեմբերի 17-ին կկազմակերպվի հերթական ծրագիրը՝ ԼՂՀ-ում և սահմանամերձ շրջաններում պարտադիր զինվորական ծառայություն իրականացնողների ծնողների այցեր տվյալ զորամասեր»,- ասաց նա:

Փոխքաղաքապետի խոսքով՝ ծրագիրը շարունակական է: Այն մեկնարկել է 2013թվականից և մինչ այժմ գրեթե 6000 ծնողներ այցելել են իրենց զավակներին՝ զորամասեր: