տուն Լուրեր Սոչիում սկսվել է Պուտինի և Մերկելի հանդիպումը

Սոչիում սկսվել է Պուտինի և Մերկելի հանդիպումը

116
0

1493492754

Սոչիում մեկնարկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունները. հաղորդում է Ria.ru-ն:

Սպասվում է, որ քննարկվելու են ահաբեկչության դեմ պայքարին, Մերձավոր Արևելքի իրավիճակին և ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ Մինսկի համաձայնությունների իրականացմանը վերաբերող հարցեր:

Մերկելը նշել է, որ հույս ունի Պուտինի հետ քննարկել նաև Լիբիայում տիրող իրավիճակն ու Ռուսաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: