Սիրիական ճգնաժամն օպերատիվ քննարկելու հնարավորությունը վկայում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական վերականգնման մասին. այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունները:
«Երկկողմ հարաբերությունները զարգանում են այնպես, ինչպես մենք էինք ծրագրել»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով Էրդողանին հրավերն ընդունելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջնական կարգավորման համար կոչ էր արել Պուտինին վերացնել առևտրային բոլոր սահմանափակումները: