տուն Լուրեր Սոչիում A320 ինքնաթիռի աղետից անցել է 10 տարի

Սոչիում A320 ինքնաթիռի աղետից անցել է 10 տարի

271
0

57520970

Թիվ 967 չվերթ. 2006 թվականի մայիսի 3-ին Արմավիա ընկերության՝ Երևանից դեպի Սոչի կատարվող չվերթն է, ինչը, սակայն, դժբախտ ավարտ ունեցավ։

Airbus A320 ինքնաթիռը Սոչիի օդանավակայանին առաջին մոտեցումից հետո, երբ փորձում էր երկրորդ շրջան գնալ, ընկավ ծովը։  Զոհվեցին ինքնաթիռի բոլոր 105 ուղևորներն ու անձնակազմի 8 անդամները։

Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) եզրակացության համաձայն՝ վթարի պատճառ էր հանդիսացել անձնակազմի անհամաձայնեցված և այդ տեսակի ինքնաթիռների թռիչքի շահագործման ձեռնարկին չհամապատասխանող գործողությունները՝ երկրորդ շրջան գնալու կարգավարի հրահանգն ստանալուց հետո բարձրություն հավաքելու փուլում։

Օդանավում եղել է 105 ուղևոր՝ 67 տդամարդ, 36 կին, 6 երեխա:  105-ից 77-ը ՀՀ քաղաքացիներ էին, 26-ը` ՌԴ, 1-ական էլ` Ուկրաինայի և Վրաստանի քաղաքացիներ: Անձնակազմը բաղկացած էր 8 հոգուց (հրամանատար` Գրիգորի Գրիգորյան, երկրորդ օդաչու` Արման Դավթյան, ինժեներատեխնիկական կազմ` Նիկոլայ Խաչատրյան, բորտ-ուղեկցորդներ` Մարինա Հասրաթյան, Լուսինե Գևորգյան, Անաիդա Աբելյան, Ռոստիսլավ Շելեմետև, Արմեն Հարությունյան):
Նրանք բոլորն էլ զոհվել են:

Վթարի զոհերին նվիրված խաչքար Երևանում (Նորքի 8-րդ զանգված)