Ռուսաստանի Ռոսսելխոզնադզորը Սոչիի օդանավակայանում 200 կիոգրամ թառափ է հայտնաբերել, որը Հայաստանից էր ներմուծվել «Արարատ իշխան» ԲԲԸ-ի կողմից: Առգրավված ձուկն այրվել է, օգոստոսի 21-ին հաղորդում է RUSARMINFO-ն:
Ադիգեյի հանրապետության Կրասնոդարի մարզի ՌԴ պետական սահմանապահա-անասնաբուժական վերահսկողության բաժնի, ինչպես նաեւ Ռոսսելխոզնադզորի վարչության պետի տեղակալ Վիկտորիա Կոկոսյանը հաղորդել է, որ թառափի առգրավման պատճառը եղել է այն, որ հայկական ընկերությունը Ռուսաստանի տարածք ապրանքի ներմուծման վկայագիր չի ունեցել, ինչպես նաեւ չի եղել Ռոսսելխոզնադզորի ձեռնարկությունների ցուցակում:
Նա պարզաբանել է, որ թառափ մատակարարող ընկերության ներկայացուցիչն ինքն է դիմում ներկայացրել սննդամթերքը ոչնչացնելու խնդրանքով: Որպես ոչնչացման միջոց տեղում այրելու ընտրությունը կատարվել է այնպատճառով, որ միակ օգտագործող ձեռնարկությունը գտնվել է Սոչիից հեռու եւ թառափն այնտեղ տանելը նպատակահարմար չէր: