Ռուս հաղորդավարուհի Քսենիյա Սոբչակը հայտարարել է, որ պաշտպանում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները. այս մասին նա ասել է CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ. հաղորդում է Ria.ru-ն:
Հոկտեմբերին Սոբչակը հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել 2018-ի նախագահական ընտրություններին և իրեն բնորոշել է որպես «բոլորին դեմ» թեկնածու:
«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պատասխանատու է այն սարսափելի միջազգային հարաբերությունների համար, որոնք ստեղծվել են: Մենք խախտել ենք միջազգային իրավունքի նորմերը, համաձայն միջազգային իրավունքի՝ Ղրիմն ուկրաինական է»,- ասել է Սոբչակը: