ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որը ԶԼՄ-ներին էր փոխանցել գաղտնի հետախուզական տվյալներ` այնուհետ Ռուսաստանում ապաստան գտնելով, BBC-ին հայտնել է, որ պատրաստ է վերադառնալ ԱՄՆ և բանտ նստել:
Ներկա պահին նա սպասում է ԱՄՆ Արդարադատության նախարարության արձագանքին:
«Համաձայն եմ բանտ նստել և դրա մասին բազմիցս հայտարարել եմ: Միակ բանը ինչ չեմ ցանկանում` բարդ իրադրություններում իրենց ճիշտ պահել փորձող մարդկանց համար զսպող գործոն դառնալն է»,- ասել է Սնոուդենը: