Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր թունավորման դեպք է գրանցվել Արարատի մարզի Բաղրամյան գյուղում: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից Araratnews.am-ին տեղեկացրեցին, որ թունավորման պատճառը դեռեւս հայտնի չէ:
«Ահազանգը ստանալուց հետո մեր աշխատակիցները գնացել են այնտեղ՝ համապատասխան սարքավորումներով զինված, որպեսզի պարզեն՝ ինչն է թունավորման պատճառ հադիսացել: Պետք է պարզեն՝ ով է սնունդ մատակարարող ընկերությունը՝գուցե ռիսկն այնտեղից է գալիս: Եթե այդպես է, ապա պետք է հետագծելիությամբ այնտեղ էլ մտնել»,— մեզ փոխանցեցին սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
Թե որ ընկերությունն է սնունդ մատակարարել, դեռեւս հայտնի չէ, պարզ կդառնա քիչ ավելի ուշ՝ տեղեկացրեցին սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից: Փորձաքննության վերջնական արդյունքներն էլ հայտնի կլինեն մի քանի օր անց: