Իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:
Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ-ի մամլո քարտուղար Արմինե Սուքիասյանը:
Նշենք, որ Աբրամ Բախչագուլյանը պաշտոնավարում է այս կառույցում 2011-ից: ՍԱՊԾ-ի նոր պետի անունը հայտնի կդառնա այսօր, ինչպես հայտնում է Արմինե Սուքիասյանը: