տուն Լուրեր «Սմարթ Քոնսթրաքշն»-ը ստիպված է վերադարձնել BMW-ից գողացած 350.000 դոլարը

«Սմարթ Քոնսթրաքշն»-ը ստիպված է վերադարձնել BMW-ից գողացած 350.000 դոլարը

103
0

Օրեր առաջ մամուլում հրապարակում էր եղել, թե իբր «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է վճարել BMW ավտոմեքենաների սրահի շինարարներին: Նման հաղորդում էր տվել շինարարությունը կատարած «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը: «Եուրոմոթորս» ընկերության խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն Ջաբեր Ալմարզուքին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հրապարակումը ծայրից ծայր կեղծիք է որակել: Հոդվածը տպագրվել է պրոֆեսիոնալ լրագրության կանոնների խախտմամբ՝ առանց լսելու երկրորդ կողմի պարզաբանումները: «Եուրոմոթորսի» և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության միջև կնքված համաձայնագրով՝դեռևս 2016 թվականին վերջիններին վճարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ՝ 3 միլիոն 285 հազար դոլարը: «Եուրոմոթորսում» ներկայացրել են գործարքի կայացման մասին վկայող բոլոր փաստաթղթերը: