տուն Լուրեր Սկսվել են հրետանավորների դաշտային վարժանքները

Սկսվել են հրետանավորների դաշտային վարժանքները

87
0

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հրետանային ստորաբաժանումը սկսել է դաշտային վարժանքներ անցկացնել «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում: Վարժանքները շարունակվելու են մեկ ամիս: Այս մասին Razm.info-ին հայտնել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից:

Մինչև վարժանքներին անցնելը, հրետանավորները 100 կմ երթ են կատարել: Զորավարժարանում հրետանավորները «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցները, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանները, «Պոդնոս» ականանետները, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համալիրները բացազատելու վարժանքներ են արել:

Գործնական պարապմունքներին մասնակցում են ավելի քան 200 զինծառայող, ներգրավված է շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում հրանոթներ և ականանետներ: