Սկսվել է ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի ազատման գործընթացը: Այս մասին «Հետք» թերթի լրագրող Զարուհի Մեջլումյանին հայտնել է ԱՆ Քրեակատարողական վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը լրագրողն ասաց, որ Սողոմոն Քոչարյանը արդեն վաղուց հիվանդ է, բայց նա պատշաճ ուշադրության չի արժանացել։
«Նրան պարբերաբար մի քանի ժամով տարել են հիվանդանոց ու հետո հետ բերել։ ՔԿՎ-ի պետի մոտ ենք եղել մի քանի անգամ ու ասել ենք, որ Սողոմոնը վատառողջ է, անհրաժեշտ է հետազոտություն իրականացնել, բայց անօգուտ: Ցմահ դատապարտյալի մոտ ախտորոշվել է սրտային իշեմիկ հիվանդություն՝ 4-րդ աստիճանի սրտի անբավարարությամբ, ինչը կառավարության 825N որոշման համաձայն անհամատեղելի է պատժի կրման հետ»,- նշեց նա և հավելեց, որ նշյալ որոշման մեջ կառավարությունը սահմանել է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում մարդը պետք է ազատվի պատիժը կրելուց, իսկ սրտի իշեմիկ հիվանդությունը հենց այդ ցանկում է»,-ասաց նա։
«Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանն ասաց, որ մեր երկրում հարկավոր է սկսել ցմահ դատապարտյալների գործերի վերանայման գործընթաց:
«Նրանցից շատերի դեպքում չկան ապացույցներ, վճիռը կայացվել է ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա: Ես չգիտեմ լիարժեք, թե սա ինչ է նշանակում, բայց հասկանում եմ, որ պետք է վաղուց սկսվեր»,- ասաց նա։
Լուսանկարը` «Հետք»-ի