Սքոթլենդ Յարդը Բրիտանիայի խորհրդարանի մոտ տեղի ունեցածը գնահատում է որպես ահաբեկչական միջադեպ, հայտնում է BBC-ն։
Այս պահին Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատը տարհանվում է։ BBC-ի թղթակիցը խորհրդարանի շենքից հայտնում է, որ պատգամավորներին խոստացել են տարհանել 20-ական մարդուց բաղկացած խմբերով։
Խորհրդարանի շենքի մոտ են ժամանել շտապ օգնության մեքենաներ, Խորհրդարանական հրապարակում վայրէջք է կատարել բժշկական ուղղաթիռ։
Reuters-ի տվյալներով միջադեպի վայրում մի քանի արյունաշաղախ մարդ է ընկած այն կամրջին, որտեղ հրաձգություն էր տեղի ունեցել։
Ականատեսներից մեկը մանրամասն պատմել է ոստիկանի վրա հարձակման մասին։ Նրա խոսքով տղամարդը ինչ-որ բանով մի քանի անգամ հարվածել է ոստիկանին, իսկ հետո փախել դեպի շենք։ Հարձակվողին փորձել են կանգնեցնել քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնք ըստ երեւույթին նույնպես ոստիկաններ են եղել ։ Երբ նա անտեսել է նրանց պահանջը՝ նրանք երկու կամ երեք անգամ կրակել են հարձակվողի վրա։