տուն Լուրեր Սկանդալ` Թուրքիայում. ԱԳՆ-ն Ծիծեռնակաբերդի լուսանկարով օրացույց է տպագրել. yerkir.am

Սկանդալ` Թուրքիայում. ԱԳՆ-ն Ծիծեռնակաբերդի լուսանկարով օրացույց է տպագրել. yerkir.am

94
0

4795011422559954

Այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին ինչ-որ միջոցառում է կազմակերպում` խուսափելու համար Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Երևան ժամանելու` իր ուսերին դրված ծանր «բեռից», Թուրքիայի ԱԳ նախարարությունը նոր սկանդալ է գրանցում:   Ըստ թուրքական Hurriyet-ի` ԱԳ նախարարությունը Չանաքքալեի 100-ամյակի կապակցությամբ հատուկ օրացույց է տպագրել: Օրացույցում տեղ են գտել Չանաքքալեի ճակատամարտի վերաբերյալ մի շարք լուսանկարներ: Սակայն ապրիլ ամսվա լուսանկարը սկանդալ է դարձել Թուրքիայում: Դրանում պատկերված է Երեւանի Ծիծեռնակաբերդում ապրիլքսանչորսյան ոգեկոչման մի դրվագ:   ԱԳ նախարարության ներկայացուցիչներն այդ մասին հայտարարությամբ են հանդես եկել և նշել, որ լուսանկարը օրացույցում հայտնվել է «սխալմամբ»:

Մանրամասները` yerkir.am կայքում: