տուն Քաղաքական Միջազգային Սկանդալ՝ Նոբելյան մրցանակի հանձնման ժամանակ

Սկանդալ՝ Նոբելյան մրցանակի հանձնման ժամանակ

139
0

23F0F43F00000578-2868411-Interruption_The_Nobel_Peace_Prize_awards_ceremony_was_disrupted-m-25_1418217242055

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Նոբելյան մրցանակի հանձնման արարողության ժամանակ անհայտ տղամարդը մեքսիկական դրոշով դուրս է եկել միջոցառման գլխավոր հարթակ: Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Mail-ը:

Երիտասարդին արագորեն հեռացրել են միջոցառումը հսկող իրավապահները: Հաղորդվում է, որ նա ձերբակալված է:

Խռովարարի շարժառիթներն անհայտ են, սակայն ներկաները նկատել են, որ նա փորձել է ինչ-որ բան ասել խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մալալա Յուսուֆզային:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մրցանակին արժանացել է պակիստանցի 17-ամյա իրավապաշտպան Մալալա Յուսուֆզային և երեխաների իրավունքների պաշտպան Քայլաշ Սատյարտհին։